քրոնոֆեստ
28.05—07.06.2026

Աշտարակ ֆրինջ

Հրաչի արվեստանոց × քրոնոֆեստ

Ազատ ծրագիր Հրաչի արվեստանոցում՝ Ցոլակ Մլքե Գալստյանի մոտ։ Սա լինելու է մի երեկո՝ բաղկացած ոչ ֆորմալ շփումից, միասին ուտելիքի պատրաստումից, գեղատեսիլ վայրում ընթրիքից և բաց երկնքի տակ թատրոնից։ Ծրագրում կլինեն Քրոնոֆեստի մասնակից արտիստների ներկայացումներ։ Թատրոնի տարբեր տեսակները՝ ֆիզիկականից մինչև սթենդափ, կմիահյուսվեն մի բաժակ թեյի կամ մի գավաթ գինու շուրջ ընթացող զրույցի հետ։ Լինելու է համատեղ ճաշկերույթ ու լիքը լավ թատրոն, որը կարելի կլինի դիտել ու տեղում քննարկել կատարողների հետ։